ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ռոքն ունի նեղ, հավատարիմ շրջանակ»

«Ռոքն ունի նեղ, հավատարիմ շրջանակ»
28.05.2012 | 01:25

Հունիսի 9-ին «Ավանգարդ ֆոլկ» ակումբում հանդես կգա «Վահագ Ռաշ բենդ» ռոք խումբը: Խմբի գեղարվեստական ղեկավար, ռոք-երգիչ, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇԸ մեզ հետ զրույցում ասաց, որ համերգի ընթացքում սպասվում են անակնկալներ, որոնց մասին դեռևս չի ուզում խոսել: Կլինեն նաև երեք հեղինակային երգերի շնորհանդեսներ`«Երանի», «Արթնացիր», «Ես կգամ»:
Վահագ Ռաշը ներկայանում է հանգիստ, իմաստալից երգերով, փորձում է ռոք ոճով ներկայացնել ժողովրդական երգերը: Ունի նաև հայ դասականների խոսքերի հիման վրա գրված երգեր, որոնք հասցրել են տարածվել ու սիրվել ունկնդրի կողմից`«Լուսամփոփի պես աղջիկ», «Ադանա», «Աշնան քամի», «Անհաս մի տենչ», «տա», «Համբույրի մը մեջ»:
Նորացնելու արդյունքում ժողովրդական երգերը շատ հաճախ աղավաղվում են: Ռոք երգիչը վստահեցնում է, որ թեման և երաժշտությունը չեն փոխվում, միայն գործիքավորումն է նորացվում, դուդուկի, դհոլի, զուռնայի փոխարեն օգտագործվում են կիթառ, երգեհոն և այլն:
Վահագ Ռաշը կիթառ է սովորել երաժշտական դպրոցում, ավարտել է ճարտարապետական ինստիտուտը, մասնագիտությամբ ծրագրավորող է, հաշվապահ, ունի շինարարության իր սեփական բիզնեսը: Նրա խոսքով` երաժշտությունը հոգու հանգստության համար է, հանգստանալու մի ձև է, բացի այդ, շինարարությունն անմիջական և մեծ կապ ունի երաժշտության հետ: «Նայեք՝ Մեսչյանը ճարտարապետ է, Մատենադարան է կառուցում ու այդպիսի երգեր է երգում: Չեմ համեմատում տաղանդի առումով, պարզապես ուզում եմ ասել, որ համատեղելի են»,-ասում է երգիչը:
Ռոք խմբերը հիմնականում հանդես են գալիս ակումբներում: Ինչպես նկատում է Վահագ Ռաշը, ռոքն ունի նեղ, հավատարիմ շրջանակ, մեծ համերգներով չես համարձակվի ներկայանալ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • ՎԱՀԱԳ ՌԱՇ1
  • ՎԱՀԱԳ ՌԱՇ2
  • ՎԱՀԱԳ ՌԱՇ4
  • ՎԱՀԱԳ ՌԱՇ3
Դիտվել է՝ 6018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ